ԿրոնՀայաստան

Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները Քննչական կոմիտե են կանչվել

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոսներին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Վերջինիս խոսքով՝ եպիսկոպոսներից մի քանիսն արդեն ստացել են տեղեկագրերը, որոնց համաձայն նրանք մեղադրյալ են և կանչվում են՝ այսօր ներկայանալու Քննչական կոմիտե:

Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի մեջ:

Զոհրաբյանի խոսքով՝ այս գործողությունը միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ունի նպատակ՝ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ի հրավերով՝ Եպիսկոպոսաց ժողովը պետք է գումարվի Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։

Մարինա Գրիգորյան