20 զինծառայող պարգևատրվել է՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ
Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրել է 20 զինծառայողների:
Միջոցառումն իրականացվում է 11-րդ անգամ։ Պարգևատրվողների ցանկը տրամադրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,
Միջոցառումը սկսվել է սուրբ պատարագով։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ողջունել են զինծառայողներին և իրենք ընտանիքներին։
Ելույթ է ունեցել նաև շարքային Գրիգոր Հայրապետյանը՝ նշելով, որ Արարատյան Հայրապետական թեմի կողմից տոնի կապակցությամբ զինվորներին հանձնված նվերները պարտավորեցնում են շարունակել ծառայությունը պատվով, նվիրումով և հավատքով։
Ելույթ է ունեցել նաև կուրսանտ Դանիել Դանիելյանը, ով զինծառայողների անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել համերգային ծրագիր։
