Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել առաջարկին։ Նախկինում մեկ խմբի փոխարեն կլինեն երեք խմբեր։ Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ. 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդ-ում՝ 10: