Ապօրինի խմիչքի և ծխախոտի վաճառքի դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրության հերթական դեպքը։

Փետրվարի 3-ին Կումայրիի բաժնի ոստիկանները տեղեկացել են, որ Գյումրու Մազմանյան փողոցի 47-ամյա բնակիչն իր բնակարանում վաճառում է առանց ակցիզային դրոշմանիշների օղի և ծխախոտ։

Տղամարդը նույն օրը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է, որ տանը պահում է վաճառքի նպատակով ձեռք բերված 31 շիշ օղի, 460 տուփ ծխախոտ, 38 էլեկտրոնային ծխախոտ և դրա համար նախատեսված հեղուկներ։

Նա նաև նշել է, որ իր մատակարարը «Բավրա» մաքսային անցակետում գործող առևտրի կետն է եղել։

Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի հանգամանքները պարզվում են։

Մարինա Գրիգորյան