Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է
Ոստիկանությունից փոխանցում են, որ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը գտնվել է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է անհայտ անձը եկեղեցու խորանից գողանում մոմակալ։ Դեպքի մասին հայտնել էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը՝ հրապարակելով նաև գողության պահը ֆիքսող տեսանյութը։
Պարզվել է, որ գողությունը կատարել էր մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Տղամարդը ձերբակալվել է, իսկ գողոնը հայտնաբերվել է։

