Գարեգին Բ-ն ընդունել է ԶՈՒ հոգևոր սպասավորներին

Մայր Աթոռի փոխանցմամբ՝ փետրվարի 6-ին Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունել է ՀՀ զինված ուժերի գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը դադարեցվել է փետրվարի 1-ից:

Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը գնահատել է հոգևոր սպասավորների ծառայությունը՝ հորդորելով նրանց շարունակել իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում՝ նվիրումով և պատասխանատվությամբ:

Գարեգին Բ-ի կողմից կատարվել են նաև սպասավորների նոր նշանակումները զինված ուժերում:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակած հրամանով՝ ավելի քան 20 տարի հոգևոր ծառայությունը կատարած Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է փետրվարի 1-ից։

Պապիկյանը հայտարարել էր, գնդերեցները նախկինում ենթարկվում էին Մայր աթոռին, իսկ դեմ լինելու դեպքում Մայր աթոռը կարող է դատարան դիմել։

Մարինա Գրիգորյան