Ընտրությունների նշանակման պահից բարեգործությունն արգելվում է

Հակակոռուպցիոն կոմիտեն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, հիշեցնում է, որ ընտրությունների նշանակման օրվանից մինչև Ազգային ժողովի ընտրությունների ավարտը թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների անդամների, ինչպես նաև նրանց լիազորված կամ վստահված անձանց կողմից ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը, ծառայություններ մատուցելը կամ նման գործողություններ խոստանալը արգելված է և առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Արգելքը վերաբերում է նաև բարեգործության անվան տակ նախընտրական քարոզչություն իրականացնելուն։

Կոմիտեն հայտնում է, որ իր լիազորությունների շրջանակում իրականացնում է ընտրական գործընթացի մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով բոլոր սուբյեկտներին խստորեն պահպանել օրենքի պահանջները։

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով՝ Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։

Մարինա Գրիգորյան