Բողոքի ցույցեր՝ Օլիմպիական խաղերի մեկնարկին
Երեկ Միլանում անցկացվող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը ուղեկցվել են զանգվածային ցույցերով՝ բնակարանային խնդիրների և շրջակա միջավայրի ազդեցության դեմ։
Ակտիվիստների կարծիքով՝ Օլիմպիական խաղերի և քաղաքային շինարարության աճող չափերը կարող են բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և տեղական բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ փողոց է դուրս եկել շուրջ 10.000 մարդ: Ցուցի ընթացքում տեղի են ունեցել նաև հարձակումներ ոստիկանության վրա. ցուցարարներն օգտագործել են պետարդներ, ծուխ առաջացնող պայթուցիկներ և շշեր: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ կանխելով ցուցարարների երթը դեպի խաղերը անցկացվող հատվածը:
Ցուցարարները նաև բացասաբար են արձագանքել ԱՄՆ Միգրացիա և մաքսային ծառայության աշխատակիցների ներկայությանը խաղերին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի գլխավորած պատվիրակությունը։

