Իշխան Սաղաթելյանի գույքի բռնագանձման հայցը դատարանում է
ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է դիմել՝ պահանջելով Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, ինչպես նաև շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 միլիոն 914 հազար դրամ, որը, ըստ Դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում կամ հնարավոր չէ նույնականացնել։

