Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի մասին։ Նա նշել է, որ այն քաղաքական և հանրային «Նոյյան տապան» է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները և լուծումները։
Ծառուկյանը նշել է, որ ծրագիրը վերկուսակցական է և ուղղված է երկրի վերականգնմանը՝ կորուստներից հետո ծրագրերի, գաղափարների և երկրին նվիրված մարդկանց համախմբման միջոցով։ Նա ընդգծել է, որ ոչ մի անհատ, կուսակցություն կամ դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել. անհրաժեշտ է պետական, գիտական և մասնագիտական մտքի համախմբում, որտեղ առաջնահերթ են գիտելիքը, սկզբունքները և մարդկանց պատրաստակամությունը՝ օգնելու երկիրին։
ԲՀԿ առաջնորդը նշել է նաև, որ նախընտրական ցուցակում դեռևս որևէ մեկը չի դիմել տեղ ստանալու համար և ընդգծել՝ պաշտոնն ու մանդատը կարևոր չեն, կարևոր են երկրի շահերն ու աշխատանքի արդյունքը։
Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։ Պաշտոնը չի կարևոր, երկիրն է կարևոր, մանդատը չի կարևոր, աշխատանքի արդյունքն է կարևոր,– նշել է նա։
Ծառուկյանը բոլոր ցանկացողներին հրավիրել է միանալ ծրագրին։

