Հայաստանում 2025 թվականին առգրավվել է 768 կգ թմրամիջոց
2025 թվականին Հայաստանում իրավապահները առգրավել են 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի շատ է 2024 թվականի համեմատ։
Սարգսյանը այս տվյալը կարևոր նվաճում համարեց ու ընդգծեց, որ ոչ թե ավելի մանր, այլ խոշոր խմբաքանակների հետևից են գնացել ու առգրավել դրանք։
Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ լիովին նոր ռազմավարություն ենք մշակել, որը թիրախավորել է թե՛ հանրային առողջապահությունը, թե՛ հանրային անվտանգությունը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով շատ դեպք։

