Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ֆերմերների համար

2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ապահովագրական ընկերությունները մեկնելու են մարզեր և տեղում կնքեն պայմանագրեր ֆերմերների հետ, ինչի շնորհիվ գյուղատնտեսները կարող են պաշտպանված լինել կարկուտից, գարնանային ցրտահարությունից և երաշտից։

Ապահովագրության ենթակա կլինեն հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, ցորեն, գարի և վարսակ։

Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ը ծիրանի, ցորենի, գարու և վարսակի դեպքում, իսկ մնացած մշակաբույսերի համար՝ 60%-ը։

Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն են Լիգա Ինշուրանսը, Սիլ Ինշուրանսը, Նաիրի Ինշուրանսը, Ռեգո Ինշուրանսը, Արմենիա Ինշուրանսը և ԷՖԵՍ Ինշուրանսը։

Մարինա Գրիգորյան