ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կա նաև երկու ձերբակալված անձ։ Այս մասին Amnews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հարկ է նշել, որ հունվարի 15-ին ձերբակալվել էր հինգ անձ, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ։ Ձերբակալությունները իրականացվել են հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ըստ գործի նյութերի՝ ՊԵԿ պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։