200 մլն դոլարի ներդրում՝ հյուրանոցային ոլորտում

Միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցը՝ Wyndham Hotels & Resorts-ը, մուտք է գործում հայկական շուկա՝ շուրջ 200 մլն դոլարի ներդրումով՝ համագործակցելով GRP Development Company-ի հետ։

Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել հյուրանոցային նոր համալիրներ Ծաղկաձորում, Դիլիջանում, Սևանում և Երևանում։

Առաջինը՝ Wyndham Grand Tsaghkadzor-ը, նախատեսվում է բացել 2026 թվականի մայիսին։

Ծրագրի իրականացումը միտված է Հայաստանում ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ներդրմանը և ոլորտի մրցունակության բարձրացմանը։

Նման խոշոր ներդրումները ոչ միայն խթանում են զբոսաշրջության աճը, այլև ստեղծում են նոր աշխատատեղեր, ակտիվացնում հարակից ոլորտները և նպաստում երկրի տնտեսական զարգացմանը։

Մարինա Գրիգորյան