Թբիլիսի-Երևան գնացքով փորձել են ապօրինի 45,5 կգ դեղորայք ներկրել
Թբիլիսի–Երևան մարդատար գնացքով փորձ է արվել մաքսային հսկողությունից թաքցված 45,5 կիլոգրամ դեղորայք ներկրել Հայաստան։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ օրեր առաջ Այրում մաքսային անցման կետ ժամանած գնացքի ստուգման ընթացքում պարզվել է, որ գնացքում առկա է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Ուղևոր Ա.Տ.-ի մահճակալի տակ հայտնաբերվել է երեք մեծ պայուսակ, որոնցում եղել են տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 45,5 կիլոգրամ քաշով։
Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

