Բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել մարտի 1-ի գործով

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը, առանց որևէ հիմնավորման, հանձնարարել է ոստիկանության ծառայողներին ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակցող Է․Ա․-ին և տեղափոխել Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Նախաքննությամբ հայտնաբերվել է, որ ոստիկանության ծառայողները կատարել են իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններից դուրս գործողություններ՝ բռնություն գործադրելով Է․Ա․-ի նկատմամբ՝ նրան հասցնելով բազմաթիվ հարվածներ ձեռքերով և ոտքերով, ինչի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է։

Մարինա Գրիգորյան