Los Angeles Times-ը՝ հայաստանյան տեխնոլոգիական զարգացումների մասին

Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկրի ներդրումային գրավչությանը։ 

Հոդվածում ներկայացվել է, որ Հայաստանը նպատակ ունի վերածվելու տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի՝ առաջատար նորարարություններով և ինտենսիվ ներդրումային միջավայրով։

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ռազմավարությունը, ոլորտի արձանագրված առաջընթացը և առաջիկա ծրագրերը հրապարակայնորեն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Հայրապետյանն ընդգծել է, որ վերջին տարիներին երկիրը քայլ առ քայլ կառուցում է տեխնոլոգիական էկոհամակարգ։

Նախարարն անդրադարձել է նաև պետական աջակցության 7-ամյա ծրագրին, որի շրջանակում ներդրվել են հարկային արտոնություններ, ֆինանսական աջակցություն և մրցունակ աջակցության մեխանիզմներ։ 

Մարինա Գրիգորյան