«Նոան» զիջեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից

Հայաստանի չեմպիոն «Նոան» դուրս մնաց եվրագավաթային պայքարից՝ պարտվելով նիդեռլանդական ԱԶ Ալկմարին Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում։

Մրցակցի հարկի տակ կայացած հանդիպումն ավարտվեց 0:4 հաշվով։ Տանտերերը հաշիվը բացեցին արդեն 5-րդ րոպեին՝ Ռո-Զանջելո Դաալի դիպուկ հարվածից հետո՝ վերականգնելով դիմակայության ընդհանուր հավասարակշռությունը։Գն դակին տիրելու տոկոսային հարաբերությունը խոսում էր այն մասին, որ «Նոայի» ֆուտբոլիստները հիմնականում տեղաշարժվում են առանց գնդակի։

39-րդ րոպեին Սվեն Մեյնանսը կրկնապատկեց հաշիվը, իսկ 54-րդ րոպեին նույն ֆուտբոլիստը դարձավ երրորդ գոլի հեղինակը։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին «ԱԶ Ալկմարը» խփեց նաև չորրորդ գոլը՝ ձևակերպելով խոշոր հաղթանակ։

Առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել էր մրցակցին՝ Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ, սակայն պատասխան հանդիպման արդյունքով զիջեց դիմակայությունում և դուրս մնաց հետագա պայքարից։

Չնայած պարտությանը՝ «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթային մրցաշարերից մեկում հասել է փլեյ-օֆֆ փուլ։