Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին

Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։

Գրառման մեջ նա նշել է, որ նախկինում օգտագործել է «քաղաքացիական ամուսնություն» ձևակերպումը՝ պարզաբանելով, որ այլ ձևաչափով ամուսնություն չեն ունեցել։

Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 25-ին լքում է կառավարական առանձնատունը։

Միաժամանակ նա անդրադարձել է հնարավոր շահարկումներին՝ նշելով, որ անհրաժեշտ է համարում անձամբ ներկայացնել որոշ փաստեր՝ կանխելու իր մասին տարբեր տեղեկությունների տարածումը։

Մարինա Գրիգորյան