Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Արարատ Միրզոյանն ու Անիտա Անանդը կարևորել են ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։

Նա հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել իր տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը։

Նախարար Միրզոյանն նշել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է պահպանել բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու գաղափարը:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը, Ամերիկային աջակցող արաբական պետություններին և այդ տարածքում ամերիկյան ռազմակայանները։