Կասեցվել է Երևանի «Կարաս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Երևանի Թումանյան 19 հասցեում գործող «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգման արդյունքում:
Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող օբյեկտում անցկացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները:
Հայտնաբերվել են հետևյալ խախտումները. առաստաղի վրա առկա վնասված հատվածներ, որոնք նպաստել են կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը և բորբոսների աճին, խոհանոցի հատակի որոշ հատվածների վնասվածություն, արհեստական օդափոխության ոչ բարվոք վիճակ, որը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը, պատուհաններից և ետնամուտքի դռներից բացակայել են միջատապաշտպան ցանցերը, ետնամուտքի և խոհանոցի դռները չեն պատված եղել չներծծող, մաքրվող նյութերով, սառնարանները չեն եղել նորոգ վիճակում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ օբյեկտին սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

