Ծակքար գյուղում միջնակարգ դպրոց է կառուցվում
Մարտունի համայնքի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցում վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում սկսված շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսին՝ պետբյուջեից հատկացված 296 միլիոն դրամով։
Դպրոցի շենքում փոխվել է տանիքը, նորոգվել հատակը, սանհանգույցներն ու էներգամատակարարման համակարգը, կատարվել է պատերի ներքին և արտաքին հարդարում, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ։ Ավելացվել է նաև ֆուտբոլի խաղադաշտ, որը աշակերտներին հնարավորություն կտա մարզվել ժամանակակից սպորտային պայմաններում։
Ծակքարի դպրոցի ղեկավարությունը նշում է, որ շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են 2025–2026 թվականների ձմեռային ամիսներին, ավարտին կհասնեն այս մարտին։ Նախատեսվում է, որ վերանորոգված դպրոցը կստեղծի բարեկեցիկ ու անվտանգ միջավայր աշակերտների համար՝ համապատասխանում բոլոր արդի չափորոշիչներին։

