Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձել է ոսկե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցումային չորրորդ օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում Գոհար Հարությունյանը 370 միավորով նվաճել է արծաթե մեդալ։

Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր։ Թիմի կազմում հանդես են եկել Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։ Կանանց թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Թիմում ընդգրկված են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը։

Երիտասարդների անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 366 միավորով նվաճել է ոսկե մեդալ, իսկ Յանա Հակոբյանը 362 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։