Ճապոնիայից ՀՀ քաղաքացիները վերադարձել են Հայաստան
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներ առայժմ չկան։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
Դեսպանությունը տեղեկացնում է, որ իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է ՀՀ վեց քաղաքացի, որոնց հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել։
Ճապոնիայում գտնվող Ցուկուբա համալսարանի ուսանողները մինչ տոմսերի այլընտրանքային տարբերակների գտնելը համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան նրանք Տոկիոյից մեկնել են Հայաստան՝ Ճապոնիա-Ուզբեկստան-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Ուզբեկստան-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով։
Մյուս չորս քաղաքացիները, որոնց թվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամները, արդեն իսկ վերադարձել են Երևան՝ Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթի միջոցով։
Դեսպանությունը վերահսկում է իրավիճակը և շարունակում է կապի մեջ մնալ Ճապոնիայում գտնվող քաղաքացիների հետ՝ ապահովելու նրանց անվտանգ վերադարձը Հայաստան։

