Դեղեր են հետկանչվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 10-ին «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել է կարգադրագիր՝ դադարեցնելու «Բակլոֆեն-Ուսոլյե 25 մգ» դեղի 031025 սերիայի շրջանառությունը և իրականացնել դրա հետկանչը։
Խոսքը վերաբերում է «Բակլոֆեն-Ուսոլյե 25 մգ» (50/5×10) դեղահատերին բլիստերում, որոնց արտադրողն է «Ուսոլյե-Սիբիրսկի քիմիական և դեղագործական գործարան» ԲԲԸ-ն՝ Ռուսաստանում։ Դեղի նշված սերիայի պիտանելիության ժամկետը սահմանված է մինչև 2028 թվականի հոկտեմբեր։
Կարգադրագրի հիմքում «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 10-ին ներկայացված թիվ 03/1274-26 գրությունն ու կից փորձաքննության եզրակացությունն են։
Լաբորատոր փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են շտկման ենթակա անհամապատասխանություններ՝ սպեցիֆիկացիաների պահանջներին հարակից խառնուրդների հայտնաբերման չափանիշներով, մասնավորապես՝ արձանագրվել է անհայտ խառնուրդ 1 և անհայտ խառնուրդների գումարային քանակի գերազանցում։
Այդ հանգամանքների պատճառով որոշում է կայացվել դադարեցնել տվյալ սերիայի դեղի շրջանառությունը և իրականացնել դրա հետկանչը շուկայից։
Տեսչական մարմնից քաղաքացիներին կոչ են անում լինել ուշադիր և խուսափել «Բակլոֆեն-Ուսոլյե 25 մգ» դեղի 031025 սերիայի օգտագործումից։

