Կանխվել է թմրամիջոցների ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ
Մարտի 12-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կանխվել է թմրամիջոցի ներթափանցման փորձ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։
Քրեակատարողական ծառայությունը փոխանցում է, որ ստացված տեղեկություններն իրացնելով, բաժնի ծառայողները ժամը 14:55-ին խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացու։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոց։
Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Այնուհետև ՔԿԾ օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ևս երկու անձ՝ նույն մեքենայում, որոնցից ևս առանձին թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Ձերբակալված անձինք և առկա նյութերը փոխանցվել են հետաքննչական մարմիններին՝ իրավական ընթացակարգերի համար։

