590 հազար դոլարի հափշտակության գործով երկու մեղադրյալ դատապարտվել են
ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով մեղադրյալներ Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանի՝ մարտի 18-ին կայացրած վճռով Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանքը մնացել են անփոփոխ։
Դատախազությունից հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի դրա բողոքարկման հարցը։
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 20-ին, երբ անհայտ անձը քննիչի կեղծ վկայականով մուտք էր գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք և հափշտակել 590 հազար դոլար։ Նա շենք էր մուտք գործել աշխատանքային ժամին և այնտեղ մնացել ամբողջ գիշեր։
Հետագայում գումարի հիմնական մասը՝ 578 հազար 800 դոլարը, հայտնաբերվել է։ Իրավապահները բացահայտել են նաև խմբի անդամների ինքնությունը, դերաբաշխումը և հափշտակության մեխանիզմը։
Գործի շրջանակում կալանավորվել էր երկու անձ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի պաշտոնյա Գոռ Թադևոսյանը։

