Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի քվեարկությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի քվեարկության արդյունքները։
«Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը ստացել է 55.6 %-ի հավանություն։
Այս նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը:
«Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով, սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի սկզբին հրապարակել էր Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։ Քվեարկելու հնարավորություն ունեին միայն Երևանի գրանցում ունեցող քաղաքացիները։
«Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը՝ ստորև

Շուշան Ասրյան
