
Հայաստանը Հնդկաստանի ռազմարտադրանքի երեք ամենախոշոր գնորդներից մեկն է
Հայաստանը դարձել է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության ամենախոշոր գնորդներից մեկը։ Սրա մասին գրում է The Indian Times-ը։
Հնդկաստանը ավելի քան 100 երկիր է արտահանում իր ռազմական արտադրանքը։ Այդ երկրների մեջ երեք ամենախոշոր գնորդներից մեկը Հայաստանն է։ Հնդկաստանի հետ վերջին 4 տարիների ընթացքում կնքվել են ռազմական պայմանագրեր։ Ինչպես գրում է հնդական լրատվամիջոցը, Հայաստանը այդ գործարքներից մի քանիսը կնքել է Արդբեջանի դեմ 44-օրյա պատերազմի ընթցաքում։
Հայաստանը Հնդկաստանից ներկրում է «Ակաշ» հակաօդային պաշտպանության զինատեսակը։ Հայաստանը այս զինատեսակի միակ գնորդն է։ Հնդկաստանից ներկրվում է նաև Pinaka հրթիռային համակարգեր, Swathi զենքի տեղորոշման ռադարներ և այլ կարևոր համակարգեր: