ՀայաստանՊատահար

Միքայել Մելքումյանից բռնագանձումներ կարվեն հոգուտ Հայաստանի

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձումներ անել։ Մասնավորապես՝

  • 15 անշարժ գույք,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • 1 իրավաբանական անձի (ընկերություն, հիմնադրամ, ասոցիացիա) գործունեության մեջ մասնակցություն,
  • շուրջ 315 միլիոն դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: