ՀայաստանՍպորտ

Գոռ Սահակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

73 կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Պոկում վարժությունում Սահակյանը 1 հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ ծանրաձողը։ Այս վարժությամբ Սահակյանը ստացել է բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում նա երկու հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով՝ 175 և 180 կգ կշռող ծանրաձողերը։

Երկամարտում և հրում վարժությունում նվաճելով երկու ոսկե մեդալ, նա 11 կգ-ով առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած Կոնրադ Լազուգային։