Աշխարհ

Հայկական TUMO-ն՝ Արգենտինայում

TUMO կենտրոնը պատրաատվում է բացել իր առաջին մասնաճյուղը Հարավային Ամերիկայում։

Մասնաճյուղը կբացվի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ 2025 թվականի հունիսին Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ համագործակցությամբ կբացվի առաջին կենտրոնը։ Մոտ 3000 պատանիների անվճար կսովորեն անիմացիա, խաղերի ստեղծում, ռոբոտաշինություն, երաժշտություն, կինոարտադրություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում և ծրագրավորում։

TUMO-ի ղեկավարները նախատեսում են հետագայում ընդլայնել գործունեությունը Արգենտինայում՝ ստեղծելով ևս երկու կենտրոններ:

TUMO կենտրոններ կան նաև եվրոպական մի քանի քաղաքներում։ Կենտրոնների նպատակը երիտասարդներին հմտություններ և գիտելիքներ փոխանցելն է։

Շուշան Ասրյան