
«Այսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է»․ Փաշինյան
Հոկտեմբերի 31-ին կայացավ Կառավարության հերթական նիստը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նիստում ներկայացրեց նախագիծ։ Այն ուղղված է ապահովելու համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներկայացվող նախագծին՝ համեմատելով Հայաստանի Հանրապետությունը Կոմիտասի հետ։
Ինչու՞ է ընդհանրապես մեր իրականության և մշակույթի մեջ Կոմիտաս վարդապետը այդքան բարձր գնահատվում։ Մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով։ Այն ժամանակ պետություն չենք ունեցել․․․Հետևաբար այսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է։ Այս գործառույթը պետք է լիարժեք իրականացվի։