ՀայաստանՍոցիալական

2024 թվականին նախատեսված է փոխարինել 500 վերելակ

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանից։ Արդեն շահագործման է հանձնվել 260 վերելակ։

2024 թվականի բյուջեով նախատեսվել է փոխարինել 400 վերելակ։ Մինչև դեկտեմբերի 20-ը նախատեսվում է ավարտին հասցնել նաև մայրաքաղաքի տարբեր հասցեներում ևս 240 վերելակի փոխարինում։ Հասցեներն ընտրվել են ըստ վերելակների մաշվածության աստիճանի։  

Նախքան շահագործման հանձնելը վերելակները հատուկ փորձաքննության է ենթարկվում և դրական եզրակացություն ստանալուց հետո հանձնվում բնակիչներին։