
Պետրոս Պետրոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն
Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական ոսկե մեդալն է նվաճել։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը նվաճել է 13 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Գերծանր քաշային կարգում Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում 166 կգ ծանրաձողը կարողացավ բարձրացնել․ նա դարձավ վարժության արծաթե մեդալակիր։ Հրում վարժությունում Պետրոսյանը 218 կգ արդյունք ցույց տվեց՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում հայ ծանրորդը 384 կգ արդյունքով կանգնեց պատվո հարթակի վերին աստիճանին՝ դառնալով չեմպիոն։