ՀայաստանՍոցիալական

Միակողմանի ռեժիմով աշխատող փողոցների թիվը ավելանալու է

Ինչպես Փոքր Կենտրոնում, այնպես էլ Երևանի մյուս վարչական շրջաններում ավտոմեքենաների և հանրային տրանսպորտի գծերի մեջ փոփոխություններ են արվելու։ Այս մասին 2025 թվականի Պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նախատեսվում է ավելացնել նաև ավտոբուսների գծեր թիվը։ Այն փողոցները, որոնք անընդհատ օգտագործվում են հասարակական տրանսպորտի կողմից, ավելի շատ տրանսպորտային գծեր են ունենալու։ Ավտոբուսային գծերի փոխարեն հատուկ կահավորված, բետոնացված հատվածներ են առանձնանալու, որտեղ արգելվելու է այլ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։