ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը հիփոթեքային վարկ վճարողներին կվերադարձնի 84 մլրդ դրամ եկամտահարկ

2024 թվականի սկզբից հիփոթեք վճարողներին եկամտահարկի վերադարձն հասել է 67 միլիարդի (մոտ 173 միլիոն դոլար), իսկ մյուս ոլորտների համար (ներառյալ աշխատող ուսանողների ուսման վարձի վերադարձը) կազմել է 81 միլիարդ դրամ (մոտ 210 միլիոն դոլար)։

Հիփոթեքային այս արտոնությունը Երևանում կդադարի գործել 2025 թվականից, բայց միայն նորակառույցների համար։ Այն նախագծերը, որոնց համար արդեն թույլտվություն է ստացվել, կարող են հարկի վերադարձ ստանալ:

2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել սրա մասին՝ նշելով․

2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստա­տած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։

2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վար­չական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։