ԱշխարհՔաղաքականություն

Ադրբեջանում մեկնարկել է COP29 կլիմայական համաժողովը

Նոյեմբերի 11-29-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ-ի COP29 համաժողովը (Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողով)։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և միջազգային համագործակցության ամրապնդումը՝ կլիմայական խնդիրների լուծման ուղղությամբ։
 
Աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մեկնելու Բաքու։ COP29-ին չեն մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Չինաստանի նախագահները, ինչպես նաև Կանադայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետերը։