ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում բուքմեյքերական ընկերություններից օգտվողների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է

Հայաստանում գտնվող երկու ամենախոշոր հարկատուների՝ «Սոֆթ կոնստրակտի» ու «Դիջիթեյնի» հարկերը նախորդ տարվա համեմատ, գրեթե, կրկնակի աճել են։

Հայկական բուքմեյքերական երկու ամենախոշոր ընկերությունները՝ «Վբեթը» և «Տոտո գեյմինգը», համապատասխանաբար, «Սոֆթ կոնստրակտի» և «Դիջիթեյնի» դուստր ընկերություններն են: Մեծապես բուքմեյքերական ընկերությունների շնորհիվ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ՝ այս տարի հարկերն աճել են։

Եթե 2023 թվականին «Սոֆթ կոնստրակտը» վճարել է 9 ամիսների ընթացքում 8 մլրդ 724 միլիոն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակաճատվածում վճարած հարկերը կազմել են 13 մլրդ 930 միլիոն դրամ։ Կազմակերպությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում մեկ տարվա ընթացքում 19-րդ հորիզոնականից բարձրացել է 11-րդ հորիզոնական։

Հարկերն ավելի շատ աճել են «Դիջիթեյնում»։ 2023 թվականին վերոնշյալ ժամանակահատվածում ընկերություննը վճարել էր 4 մլրդ 284 միլիոն դրամ, իսկ այս տարի՝ 9 մլրդ 365 միլիոն դրամ։

Ըստ Semrush կայքի՝ այս տարվա սեպտեմբերի Հայաստանում ամենաշատ դիտված ինտերնետային կայքերի մեջ vbet մուտք են գործել 2.56 միլիոն անգամ՝ օրական շուրջ 85 հազար անգամ։ Այս թվիը նախորդ ամսվա համեմատ աճել է շուրջ 14.3 տոկոսով։ Սակայն, օնլայն կազինոներից ու բուքմեյքերական կայքերից օգտվելիս ոչ բոլորն են ինտերնետային կայքից օգտվում։

Տվյալներից կարելի է ենթադրել, որ Հայաստանում շատացել են օնլայն կազինոներից և բուքմեյքերական ընկերություններից օգտվողները։