
Մարզերում երթևեկության կանոններն ավելի շատ են խախտում, քան Երևանում
Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 11-ը Հայաստանում գրանցվել է շուրջ 36,561 ճանապարհային երթևեկությանն իրավախախտում։
Եթե դիտարկենք Երևանում կատարված իրավախախտումները, ապա դրանք գերազանցում են 9,000-ը։ Արձանագրվել է 9,243 դեպք։ Ի տարբերություն Երևանի՝ մարզերում կատարված խախտումների թիվը զգալի մեծ է։ Արձանագրվել է 27,318 դեպք։
Վարորդների իրավախախտումների մեծ տոկոս կազմում են չամրակապված վարելու դեպքերը։ Վերջին 20 օրում նման խախտումները կազմում են ընդհանուր իրավախախտումների 22 տոկոսը։ Արձանագրվել է 8,068 իրավախախտում։