ՀայաստանՊատահար

Ջրանջատումներ Երևանում, Վայոց ձորի և Տավուշի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 15-ին ջրանջատումներ կլինեն Երևանում, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։

  • Ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և 1, 2 նրբանցքներւ, Մարգարյան փողոցի և 1, 2 նրբանցքների, Հալաբյան 41-63 շենքերի, ժամը 10:00-18:00-ն` Սիլիկյան Թաղամասի 1-13 փողոցների ջրամատակարարումը:
  • Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ փողոցի և նրբացքների ջրամատակարարումը։
  • Ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի Պողոտայի 38-42, Հին Երևանցու 47/1 շենքերի ջրամատակարարումը:

Ջրանջատումներ կլինեն նաև Վայոց ձորի և Տավուշի մարզերում։

  • Ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ, Աջափնյա փողոցների ջրամատակարարումը:
  • Ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Վայք քաղաքի Մայիսյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
  • Ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի, Պ.Սեվակի, Չալաբյան, Զորավար Վարդանի, Կամոյի փողոցների ջրամատակարարումը:
  • Ժամը 12:15-16:00-ն կդադարեցվի Բերդավան գյուղի 32 փողոցի, 1 նրբանցքի, 34 փողոցի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 14-ից ժամանակավոր դադարեցվել է նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջրամատակարարումը, որը կվերականգնվի նոյեմբերի 15-ին ժամը 16:30-ին։