ԱշխարհՄշակույթ

Լեդի Գագան՝ «Wednesday 2»-ում

Netflix-ը շարունակում է «Wednesday 2»-ի նկարահանումները։ 2-րդ սեզոնը հետաքրքրական է նախ դերասանական կազմի փոփոխությամբ։ Դերասանական կազմի մեջ ավելացել է ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան, Քրիստոֆեր Լլոյդը՝ «Ադամս ընտանիքը» ֆիլմից, Սթիվ Բուշեմին կլինի Nevermore ակադեմիայի նոր տնօրենը և ուրիշներ։ Netflix-ը Լեդի Գագայի դերի մասին հստակ բացահայտումներ չի արել, սակայն երկրպագուները ենթադրում են, որ կլինի նոր կերպար Ադամս ընտանիքում։

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Թիմ Բարթոնի խոսքով՝ այս սեզոնը լինելու է ավելի առեղծվածային՝ ապահովելով ֆիլմի ոճի պահպանումը։

Ակնկալվում է, որ պրեմիերան կկայանա 2025 թվականին և պատրաստվում է ավելի խորանալ Nevermore ակադեմիայի առեղծվածների մեջ: Ինչպես առաջինը, այս եթերաշրջանը ևս նկարահանվում է Իռլանդիայում: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ջեննա Օրտեգան։

Շուշան Ասրյան