ՀայաստանՄշակույթ

Երևանում կայացավ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին։

Ֆիլմում Ազնավուրի դերակատարն է ալժիրյան արմատներով ֆրանսիացի դերասան Թահիր Ռահիմը։ Նա ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու ֆիլմի պրեմիերային։ Հատուկ պատվիրակության կազմում էին Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսինը, ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերները և այլք։

Շուշան Ասրյան