ԱշխարհՏեխնոլոգիա

Հայտնի է, թե որ հեռախոսի մարտկոցն է ամենաերկարը դիմանում

Մարտկոցի ժամկետը բջջային սարքի համար կարևոր պայման է, հատկապես եթե սմարթֆոնի տերը աշխատանքային օրվա ընթացքում այն ​​վերալիցքավորելու հնարավորություն չունի։

TechDroider-ի անցկացրած թեստի արդյունքում Xiaomi 15 Pro հեռախոսի մարտկոցն ամենաուշն է ավարտվել։ Հաճախ սմարթֆոնների մարտկոցի տևողության թեստերում առաջատար են iPhone Pro Max մոդելները, սակայն Xiaomi սմարթֆոնի մարտկոցը 12 ժամ 23 րոպե կարողացել է աշխատել։

Samsung Galaxy S24 Ultra-ի մարտկոցն ավարտվել է 10 ժամ 23 րոպեում։ iPhone 16 Pro Max-ի մարտկոցը դիմացել է 11 ժամ 16 րոպե։

Xiaomi 15 Pro-ի հաջողության բանալին այն է, որ ունի ամենատարողունակ մարտկոցը (6100 մԱժ)։