
Պաշտոնանկությունները շարունակվում են
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Առավոտյան հայտնել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պաշտոնից հրաժարվելու մասին րոպեներ առաջ հայտարարեց Քննչական կոմիտեի նախարար Արգիշտի Քյարամյանը։
Մամուլում պտտվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության մասին լուրերը։
Շղթայական նորություններին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնյաները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ, — գրել է Փաշինյանը։
Նախօրեին նա անդրադարձել էր դատական, իրավապահ, ուժային կառույցների ներկայացուցիչներին, և հայտարարել, որ իր համբերության բաժակը արդեն լցվել է։ Դրան հաջորդեցին տարբեր ոլորտեների ղեկավարների պաշտոնանկությունների մասին լուրերը։ Թիրախում է նաև Ռուստամ Բադասյանը։