
Հայաստանից ԱՄՆ արտահանումը աճել է, ապրանքաշրջանառությունը՝ նվազել
Հայաստանից ԱՄՆ արտահանումը աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Սրա մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Մենք ԱՄՆ հիմնականում արտահանել ենք ոսկերչական իրեր, ինքնաթիռներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ։
Սակայն, ըստ Պապոյանի, ընդհանուր ապրանքաշրջանառությունը կրճատվել է 59%-ով, քանի որ ներմուծումը կտրուկ նվազել է, մասնավորապես՝ ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը նվազել է 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով։
Չնայած, նախորդ տարվա համեմատ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը նվազել է շուրջ 41 տոկոսով։