Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել՝ հանրապետականների և ընդդիմության միջև նոյեմբերի 18-ին սկսված բանակցություններից հետո։ Համաձայնագիր է ստորագրվել երկու կողմերի միջև, ըստ որի՝ նախագահի հրաժարականից անմիջապես հետո երկրի ներսում և կառավարական շենքի տարածքում հավաքվածները պետք է ցրվեն։ Եթե ցուցարարները չլքեն Աբխազիայի կառավարության շենքը, Բժանիան հետ կվերցնի իր հրաժարականը։
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Բադրա Գյունբան։
Նոյեմբերի 15-ից Աբխազիայում լարված իրավիճակ է։ Պատճառը հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի և Աբխազիայի կառավարությունները համաձայնագիրն էր որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայում։ Պատգամավորները նույնիսկ չեն հասցրել հաստատել օրակարգը։ Երկրում սկսել են զանգվածային ցույցեր, որոնց ընթացքում մի շարք մարդիկ վիրավորվել են։ Բախումները հասել են մինչև կառավարության շենք։ Ցուցարարները ըննդիմության հետ պահանջել են նախագահի հրաժարականը։
