ՀայաստանՍոցիալական

Հայտնի է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը

Այսօր ներկայացվեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը։

Արտոնությունները կվերաբերվեն մի քանի տոմսային փաթեթների՝ ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին։

Հանրային տրանսպորտից անվճար կօգտվեն՝

  • մինչև 7 տարեկան երեխաները,
  • միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականները,
  • միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողները,
  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
  • պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձինք,
  • նպաստառուները, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից,
  • նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
  • 4 և ավելի երեխաներ ունեցողները։

Հանրային տրանսպորտից զեղչային համակարգով կօգտվեն՝

  • 8-18 կամ 17 տարեկաններ 20% զեղչ,
  • 63 տարեկանը լրացած թոշակառուները 30% զեղչ,
  • ուսանողները՝ անկախ հաշվառման վայրից 15% զեղչ,
  • «Փարոսի» շահառուները 20% զեղչ։

Շուշան Ասրյան