ՀայաստանՍոցիալական

Երևանի 100 տարեկան բնակիչները 1 մլն դրամ աջակցություն կստանան

2025 թվականի հունվարի 1-ից Երևանի 100-ամյա բնակիչներին քաղաքային բյուջեից 1 միլիոն դրամ կտրամադրվի։ Նախագիծը ներկայացվել և ընդունվել է Երևանի ավագանու նիստին։

Քաղաքացին 100-ամյակը լրանալու պահի դրությամբ վերջին 5 տարին պետք է հաշվառված լինի Երևանում։

Աջակցության գումարը կփոխանցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2018-2023թթ․ ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, այսինքն տարեկան մինչև 30 բնակիչ։ Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ:

Շուշան Ասրյան