
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում ընտրությունների խախտումների հարցով դիմել է երկրի Սահմանադրական դատարան
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների հարցով դիմել է երկրի Սահմանադրական դատարան։ Նա երկու պատճառ է նշել, թե ինչու է դիմել դատարան։
Ըստ նախագահի՝ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրություններին մասնակցելու հնարավորությունը սահմանափակված է եղել։ Երկրորդ պատճառն այն է, որ քվեարկության գաղտնիությունն է խախտվել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» չորրորդ անգամ անընդմեջ մնաց իշխանության ղեկին։ Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերը համաձայն չեն արդյունքների հետ։ Դրանք չի ընդունում նաև երկրի նախագահը։